cf. Անստերիւր.
ԱՆԸՍՏԵՐԻՒՐ ԱՆՍՏԵՐԻՒՐ Ոչ ստերիւրեալ. ոչ թիւրեալ. անխոտոր. անվրէպ. անսխալ. անթերի.
Միայն մոլորումն մտաց հեռանայ ի նմանէ. իսկ որ անըստերիւր ունէր զսա, տե՛ս թէ զի՛նչ աղաղակէր. (Լմբ. պտրգ.։)
Բազմիցիմք ըստ անսուտն խոստման, եւ վայելիցեմք ընդ Քրիստոսի անըստերիւր յուսոյն մերոյ. (Յհ. իմ. եկեղ.։)
Անստերիւր եւ սրբակցորդն ստացուածոց քրիստոսեան նշանին. (Նար. խչ.։)
Անստերիւր ունել զմիտս։ Յետ մահու անըստերիւր զթիւսն ունել աղերսէ. (Լմբ. պտրգ.։)
Անըստերիւր հոգեւորական վարուք. (Շար.։)